Մոսկվան հայտարարություն կանի և կպատասխանի Փաշինյանին. Մարիա Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռիա Նովոստի»-ի տեղեկություններով՝ Մոսկվան առաջիկայում հայտարարություն կանի Հայաստանի ղեկավարության մի քանի արտահայտությունների  վերաբերյալ, որոնք վնասում են երկկողմ հարաբերություններին։

Այս մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ «Մոսկվան ուշադրություն է հրավիրել իրականությանը չհամապատասխանող և երկկողմ հարաբերությունների զարգացմանը հակասող հայտարարությունների մի ամբողջ շարքի վրա, որոնք արվել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի այլ պաշտոնական ներկայացուցիչների կողմից»։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս