![](https://armlur.am/wp-content/uploads/2023/09/65127aa20b6e665127aa20b6e7169570985765127aa20b6e465127aa20b6e5.jpg)
Սեպտեմբերի 26-ին մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը կուղարկվի Ստեփանակերտ Բաքվի կողմից։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ 4 բեռնատարներ 40 տոննա ալյուր, հիգիենայի պարագաներ և անկողնային պարագաներ կհասցնեն այնտեղ։
Շտապօգնության մեքենան նաև բժշկական պարագաներ կմատակարարի Ստեփանակերտի մերձակայքում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների համար։
Մարդասիրական օգնություն ունեցող մեքենաները կշարժվեն Աղդամ-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհով։
Օֆելյա Հովհաննիսյան