Թուրք նախարարներն Ադրբեջանին շնորհավորանքներ են հղում օպերացիան արագ ավարտելու կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները Թուրքիայի  գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին ՝Թյուրքական պետությունների 2-րդ ագրոմիզնես ֆորումում ունեցած ելույթի ժամանակ շնորհավորել է Ադրբեջանին հակաահաբեկչական միջոցառումների բարեհաջող ավարտի կապակցությամբ՝ նշելով,որ այդ օպերացիան արագ ավարտվեց և Ադրբեջանի արդար պահանջները դարձյալ ընդունվեցին:

«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայացած հանդիպումները միակ ճանապարհն են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման համար»,- հավելել է նախարարը։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս