Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նախիջևանից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին։
«Մենք Հայաստանից ակնկալում ենք ոչ թե հետաձգել գործընթացը, այլ ամուր կամք դրսևորել։ Այս ակնկալիքի մասին ես ասել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ սեպտեմբերի 11-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ», – նշել է նա։
Նախագահը նաև խոսել է հնարավոր քայլերի մասին, որոնք ուղղված են լինելու Զանգեզուրի միջանցքի բացմանը.
«Մենք չենք տեսնում որևէ խնդիր, որը չի լուծվի՝ հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և բարիդրացիության իրավունքը։ Ադրբեջանա-հայկական գործընթացում առաջընթացի ապահովումը մեծապես կնպաստի տարածաշրջանի կարգավորմանը։ Մենք կշարունակենք աշխատել միասին՝ Ադրբեջանի հետ Հարավային Կովկասում կայունություն, խաղաղություն և բարգավաճում հաստատելու համար»,- նշել է Էրդողանը։
Օֆելյա Հովհաննիսյան