Արցախից Հայաստան տեղափոխվել ցանկացողները պետք է ցուցակագրվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են․ «Տեղեկացնում ենք, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը 16։00-ից կարող են մոտենալ Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցում (Վերածննդի հրապարակին մոտ) գործող աշխատանքային խմբին։

Ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին։
Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ակնկալում եք կարգապահություն և հանդուրժողականություն։
Ներկա պահին մեզ համար առաջնահերթ է վիրավորների շտապ տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ»։




Լրահոս