ՖՈՏՈ․ Անշարժ գույքի մեկ պատուհան հարթակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 5-10-ը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ TOON EXPO 2023-ը, որը անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսն է Հայաստանում: Էքսպոն իր հարկի տակ էր հավաքել հավաքել անշարժ գույքի, կառուցապատման և հարակից 12 ոլորտները ներկայացնող 100-ից ավելի ընկերությունների:
Իր ուրույն մասնակցությունը էքսպոյին ունեցավ նաեւ Banali.am-ը, որն այս պահին Հայաստանում ամենամեծ նորարական բազա ունեցող անշարժ գույքի հարթակն է, որը գործում է մեկ պատուհան սկզբունքով:

ArmLur.am-ի հետ զրույցում Banali.am-ի տնօրեն Սիրարփի Գրիգորյանը նշեց, որ այն հարթակ է անշարժ գույքի բոլոր կարիքների համար:

«Ինչու՞ ենք ասում «հարթակ» եւ ոչ թե «կայք», քանի որ banali.am-ը ավելին է, քան կայքը:
Եթե դիտարկենք որպես կայք, ապա այս կայքն առաջին հերթին բավականին էսթետիկ է, հարմար է, գեղեցիկ է, տարբեր գործառույթներ ունի: Կայքում կան թե՛ վարձակալության մասին հայտարարություններ, թե՛ վաճառքի հայտարարություններ: Ցանկացած տեսակի անշարժ գույք՝ ընդ որում նաև առանց միջնորդի, մարդիկ կարող են տեղադրել կայքում եւ որեւէ գործարք կատարել՝ գնել/ վարձակալել բնակարան ինքնուրույն, առանց banali.am-ին որևէ բան վճարեելու: Ավելին, banali.am-ի մասնագետները կարող են անվճար խորհրդակցություն տրամադրել, ներառյալ օգնել տեղադրել հայտարարությունը: Իսկ այն մարդիկ, ովքեր ժամանակի սղության, երկրում չլինելու կամ այլ պատճառներով չեն հասցնում/ ցանկանում ինքնուրույն փնտրել անշարժ գույք կամ, եթե իրենց գույքի մասին է խոսքը, զանգերի պատասխանել, բացատրել, ներկայացնել եւ այլն, որովհետեւ այն շատ ժամանակատար եւ բարդ գործընթաց է առք ու վաճառքի շուկայում, այս պարագայում banali.am-ը եւս տրամադրում է պրոֆեսիոնալ ռեալտորական ծառայություններ ևս:

«Եթե օրինակ բրոկերները գործարք կատարելու համար վերցնում են գումարի 2-3%-ը, banali.am-ի մասնագետների կողմից պրոֆեսիոնալ աշխատանք կատարելու համար միջնորդավճարը կազմում է ընդամենը 1%, որի արդյունքում կատարված աշխատանքը միանշանակ դրականորեն տարբերվում է շուկայից: Մենք սրանով եւս առաջար ենք. այս պահին Google հարթակում ամենաբարձր և ամենաշատ գնահատված հարթակն ենք այս ոլորտում ի շնորհիվ օրգանիկ կերպով դրված գնահատականների՝ որպես շնորհակալություն»:

Banali.am-ը նաեւ շուկայում առաջինն է, որ ներկայացրել է «3D VR Video Room tour»-ը, որն իրենից ենթադրում է օնլայն տուր բնակարանում, որպեսզի մատի հպումով գնորդը կամ վարձակալը կարողանա տեսնել այն, ինչ ցանկանում է գնել, «գտնվել այնտեղ՝ առանց ֆիզիկապես այցելելու»: Ռենտգենի ճշտությամբ երեւում է տան ամեն մի անկյունը, կայքի այցելուն կարող է ամեն մի անկյունը ուսումնասիրել, չափումներ անել, պատկերացումներ կազմել հատակագծի մասին:
«Մենք նաև առաջինն ենք Հայաստանում, ուր կարելի է դիմել օնլայն հիփոթեքի»։ Banali.am-ը նաև տրամադրում է իրավաբակաան և հաշվապահական բնույթի ծառայություններ, ինչը ակտուալ է հատկապես հիմա, քանի որ վարձակալությունից ստացվող եկամուտների հայտարարագրումը պարտադիր է, և թաքցնումը ենթակա է տույժի»:

Banali.am-ի հիմնադիրները կառուցապատման ոլորտի առաջատարներն են՝ «Renshin Urban Investments» ընկերության հիմնադիրները։ Հիշեցնենք, որ «Renshin Urban Investments»֊ի բոլոր կառույցները առանձնանում են մի շարք յուրահատկություններով, ներառյալ ճարտարապետական լուծումներով: Սիրարփի Գրիգորյանի խոսքով՝ մոտ ապագայում նախատեսվում է նմանը չունեցող բնակելի համալիրի կառուցում, որի բացառիկ վաճառքի իրավունքը լինելու է banali.am-ինը, որի մասին մանրամասները ընկերությունը կներկայացնի ավելի ուշ:

Մարիամ Ղազարյան




Լրահոս