Թուրքիան պատրաստ է ընդունել «3+3» ձևաչափով հանդիպումը. ՌԻԱ Նովոստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԻԱ Նովոստի կայքի տեղեկություններով, Թուրքիան շահագրգռված է տարածաշրջանային «3+3» հարթակի ակտիվացմամբ և բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունն այս ձևաչափով գագաթնաժողով անցկացնելու համար:

«3+3» հարթակը ենթադրում է համագործակցություն Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև։ 2022 թվականի դեկտեմբերին Մոսկվայում տեղի ունեցավ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի փոխարտգործնախարարների և Իրանի արտգործնախարարության գլխավոր տնօրենի համանախագահությամբ։

Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել էր, որ Թբիլիսին հրաժարվում է մասնակցել տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմին։ Երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույցների ընթացքում հետաքրքրություն են հայտնել 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի աշխատանքի ակտիվացման հարցում։

«Լինելով այս նախագծի նախաձեռնողներից մեկը՝ մենք, իհարկե, հանդես ենք գալիս տարածաշրջանային համագործակցության օգտին։ Համագործակցության այս ձևաչափի հաջող օրինակը տեսնում ենք թյուրքալեզու երկրների օրինակով, երբ տարածաշրջանային երկրները, որոնք ունեն ընդհանուր արմատներ, միմյանց կապող տարրեր, մյուսները համատեղ լուծում են խնդիրները, պլաններ են կազմում, մեծացնում են ապրանքաշրջանառությունը և այլն։ Ուստի մենք միայն այս ձևաչափի ակտիվացման կողմնակից ենք, բազմիցս հայտարարել ենք մեր պատրաստակամության մասին՝ ընդունելու նման հանդիպում ամենաբարձր մակարդակով»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս