«Մարտի 8-ի խորհուրդն ինձ համար հասկանալի չի եղել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Armlur.am-ի հետ զրույցում իր կարծիքն ասաց Մարտի 8-ի տոնի վերաբերյալ. «Ուզում եմ, որ հայ կինը միշտ ինքն իրեն գնահատի և հարգի, և միայն այդ դեպքում կարող է ակնկալել, որ իրեն գնահատեն ու հարգեն»:

Իսկ թե ինչպես է նշել ԱԺ պատգամավորը Կանանց միջազգային տոնը, Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ չի նշել և ավելացրեց. «Անկեղծ ասած, երբեք ինձ համար մարտի 8-ը հատուկ օր չի եղել` տարբերվող մնացած օրերից: Մարտի 8-ի խորհուրդն ինձ համար հասկանալի չի եղել երբևէ, հիմա` ևս: Կնոջը պետք է գնահատել միշտ, ոչ թե հատուկ օրերին»:

Այնուամենայնիվ, Armlur.am-ը հետաքրքրվեց, թե ինչ նվեր է ստացել իր ամուսնուց պատգամավորուհին: Վերջինս հայտնեց, որ իր համար ամենալավ նվերը ծաղիկներն են, և այսօր էլ շատ ծաղիկներ է ստացել, առաջին հերթին` ամուսնուց:




Լրահոս