Երեւանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու» Հայկ Մարությանը նոր առաջարկ է ներկայացրել «Հանրային ձայն» կուսակցությանը:
Հիշեցնենք, որ «Հանրային ձայնը» համաձայնել էր հոկտեմբերի 10-ին կայանալիք նորընտիր ավագանու նիստին գալ ու քվեարկել Հայկ Մարությանի օգտին, նախապայմանով, որ պետք է իրենց վերապահվի վերահսկողական վարչության պետի պաշտոնը:
Հայկ Մարությանն էլ, ի պատասխան սրան, նոր առաջարկ է ներկայացրել «Հանրային ձայնին», որ այս պաշտոնի համար ավագանիում մրցույթ հայտարարեն եւ ընդդիմությունն էլ իր թեկնածուին առաջադրի:
Մարությանը նաեւ առաջարկեց «Հանրային ձայն» կուսակցությանը ավագանիում քննիչ հանձնաժողով ձեւավորելու նախաձեռնությամբ հանդես գալ:
Քրիստինա Մուշեղյան