Սեպտեմբերի 27-ին Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և հայ բնակչության անվտանգությունը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Քննարկվել է Ղարաբաղում տիրող իրավիճակը, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրման, տեղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման հարցեր, քննարկվել են 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի իրականացման ուղիները՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրությունում:
Նախարարներն անդրադարձել են նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի և պայմանավորվել տարբեր մակարդակներով հետագա շփումների մասին, հավելել են ՌԴ ԱԳՆ-ից։