ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը և պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը Հայաստանից մեկնելով Ադրբեջան, շեշտել են այն նույն բաները, որոնք ընդգծել է քարտուղար Բլինքենը երեկ՝ Իլհամ Ալիևի հետ զրույցում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը:
«Եվ ես կասեմ, որ մենք ողջունում էինք Ադրբեջանի կառավարության մեկնաբանությունները, որ նրանք կողջունեն նման միջազգային դիտորդական առաքելությունը։ Դա մի բան է, որին պետքարտուղարն ուղղակիորեն դրդել էր Ադրբեջանի նախագահին, և մենք ուրախ ենք տեսնել, որ նա համաձայնել է դրան, և մենք կաշխատենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ առաջիկա օրերին՝ հստակեցնելու, թե ինչպիսին է լինելու այդ առաքելությունը»,-ասել է Միլլերը:
Պետքարտուղարն ուղիղ զրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի հետ, ունեցել են մի շարք պաշտոնյաների այցեր տարածաշրջան, ոչ միայն անցյալ շաբաթվա ընթացքում կամ ռազմական գործողությունների սկսվելուց հետո, այլև ամիսներ շարունակ: