Ադրբեջանի մի շարք քաղաքացիներ քննադատել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից իրականացրած «հակաահաբեկչական գործողությունները», որի հետևանքով մահացել են երեխաներ:
Նրանց քննադատությունը տեղի իշխանություններին զայրացրել է, ինչի արդյունքում նրանք հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում և կալանավորվել են:
Բլոգեր և լրագրող Նուրլան Գահրամանլին օնլայն քննադատել է Ադրբեջանի ռազմական հարձակումը: Սեպտեմբերի 20-ին նրան բերման են ենթարկել իր տնից և բանտարկել 1 ամսով ՝ ապօրինի տեղեկություններ տարածելու համար: Լրագրողը դատարանում պնդել է, որ իրեն ոստիկանությունում ծեծել են ու սպառնացել:
Նախկին դիվանագետ Էմին Իբրահիմովը սեպտեմբերի 20-ին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է, որ «Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունները սպասարկում են Ռուսաստանին». նա նույնպես 1 ամսով բանտարկվել է:
Հակապատերազմական ակտիվիստ Նեմեթ Աբբասովը կրկին ֆեյսբուքյան էջում գրել է «Էթնիկ հայերի զտում»: Մեկ օր անց ձերբակալվել է: Նեմեթ Աբբասովին 1 ամսով կալանավորել են:
Սեպտեմբերի 20-ին ձերբակալվել է արհմիության առաջնորդ և հակապատերազմական ակտիվիստ ՝ Աֆիադին Մամմադովը: Նա նույնպես քննադատել է Ադրբեջանի կողմից իրականացրած հակաահաբեկչական գործողությունները, որի արդյունքում շատ երեխաներ են մահացել: Մամմադովի տունը շրջապատել են ձերբակալելու նպատակով և բռնություն կիրառել, պաշտպանվելու նպատակով նա դանակահարել է իրավապահներից մեկին: Նրան կալանավորել են 5 տարի ժամկետով:
30-օրյա ժամկետով ձերբակալվել է և կալանավորվել ժողովրդավարական ակտիվիստ Ամրահ Թահմազովը ՝ դատապարտող գրառման համար:
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր «Ադրբեջանի ագրեսիան և անմեղ երեխաների մահը»:
Ադրբեջանի իշխանությունները կոչ են արել զգուշանալ նման հակապետական ու հակառազմական ակտիվիստներից: Նաև նշել են, որ ցանկացած ապօրինի գրառման հեղինակ պատասխանատվության կենթարկվի:
Օֆելյա Հովհաննիսյան