Վթար Վայոց ձորում. կյանքից զրկվածն ու վիրավորներն Արցախի քաղաքացիներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` սեպտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 50-ամյա Արտակ Մ.-ի վարած Mercedes մակնիշի և Արցախի Հանրապետության քաղաքացի 72-ամյա Սենորիկ Բ.-ի վարած ВАЗ-2101 մակնիշի ավտոմեքենաները:Այս մասին հայտնում է shamshyan.com -ը։

Վթարի հետևանքով վարորդներից Սենորիկ Բ.-ն և նրա ուղևորներ, Արցախի Հանրապետության քաղաքացիներ 69-ամյա Էլզա Ս.-ն և 73-ամյա Զաբելա Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:Վիրավորներին առաջինն օգնության են հասել Mercedes-ի վարորդը, քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Բախման հետևանքով 01-ը դուրս եկել երթևեկելի գոտուց և հայտնվել փոսում:

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ավելի ուշ հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Սենորիկ Բ.-ն գիտակցության չգալով մահացել է:

Աղբյուրի հաղորդմամբ` 01-ի վարորդն ու ուղևորները Արցախից բռնի ուժով տեղահանվածներ են:




Լրահոս