Երևանի քաղաքապետարանը շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները՝ Արցախից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար:
Երեկ ուշ երեկոյան ուղևորված թվով 25 ավտոբուսներն արդեն մեր հայրենակիցներին տեղափոխել են Գորիս:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ավտոբուսների հերթական խմբաքանակն այսօր կրկին կմեկնի Արցախ։