Հայաստանյան բուժհաստատություններում այս պահի դրությամբ բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից տեղափոխված 405 բուժառու:
Նրանցից 337-ը ռազմական գործողությունների և ՇԼՂ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած բուժառուներն են:
Այս մասին հումանիտար կենտրոնում ասուլիսի ժամանակ այսօր հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Բաղդասարյանի հաղորդմամբ՝ այս պահի դրությամբ ԼՂ-ից տեղափոխված 10 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրանցից 5-ի վիճակը գնահատվում է ծանր, մեկինը՝ ծայրահեղ ծանր։