Հայաստան ժամանած արցախցիների թիվն անցավ 98 հազարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 29-ի՝ ժամը 22:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 98,929 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա նաև հայտնել է, որ Գորիսից մեկնած ավտոբուսներն արդեն Ստեփանակերտում են և որոշ ժամանակ անց կրկին կշարժվեն դեպի Գորիս։




Լրահոս