Ահազանգ․ գնացքներն ուշ-ուշ են գալիս, ուղևորները՝ մնում դրսում․ որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն քանի օր է՝ ArmLur.am-ն ահազանգեր է ստանում տարբեր անձանցից այն մասին, որ չեն կարողանում օգտվել մետրոպոլիտենից։ Պատճառն այն է, որ հատկապես առավոտյան ժամերին գնացքները գերծանրաբեռնված են լինում, իսկ կայարաններում շատերը մնում են դրսում։

ArmLur.am-ը դիմեց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանին՝ հասկանալու համար, թե որն է պատճառը։ Ի պատասխան նա նշեց․ «Այսօր գնացքների միջև միջակայքը եղել է վեց րոպե, ուղևորահոսքը կրկնապատկվել է։ Դա է պատճառը, որ մարդիկ դժվարությամբ են օգտվում մետրոպոլիտենից։ Սակայն մենք պահպանում ենք նաև անվտանգության կանոնները, որը մեզ համար ավելի կարևոր է։ Գրաֆիկի համաձայն, գնացքների միջև միջակայքը եղել է վեց րոպե»։




Լրահոս