ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ Արարատի մարզի Վերին Դվին և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում հոկտեմբերի 29-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։
«Հարգելի՛ քաղաքացինե՛ր, Արարատի մարզի Վերին Դվին համայնքի ընտրողների թիվը 1558 է, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 2136 է։ Հոկտեմբերի 29-ին նշված համայնքներում մեծամասնական ընտրակարգով հերթական ՏԻՄ ընտրություններ են»,- այս մասին ասվում է ԿԸՀ տարածած հաղորդագրության մեջ։