Վերին Լարսի անցակետում 1023 բեռնատար կա կուտակված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս-վրացական սահմանի Վերխնի Լարս անցակետով անցնելու համար բեռնատարների հերթը գերազանցել է հազարը:

Այս մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևը։

«Հանրապետության ավտոճանապարհներին իրավիճակը կայուն է, վրացական ռազմական ճանապարհին և Անդրկովկասյան ավտոճանապարհին երթևեկությունը սահմանափակ է, մաքսային և սահմանային ծառայություններն աշխատում են բնականոն հունով, Վերին Լարսի միջազգային անցակետով անցնելու համար սպասվող հերթը կազմում է 1023 ծանր մեքենա»,- ասել է նա:

Սեպտեմբերի 25-ի դրությամբ Հյուսիսային Օսիայում հերթագրված է եղել 744 բեռնատար:




Լրահոս