Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, «Գինետուն» ռեստորանային համալիրում աշխատանքային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ բարմենը խոհանոցային դանակով հարվածել է մատուցողին:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդ ամենի արդյունքում ռեստորանում սկսվել է իրարանցում։ Մատուցողին շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները պարզել են, որ նա հարվածը ստացել է գոտկատեղի հատվածում։
Բժիշկները վիրահատել են մատուցողին, վիճակը գնահատվում է նորմալ։
Քնար Մանուկյան