Արցախում անհայտ անձը կրակել է ռուս-ադրբեջանական պարեկային ծառայության ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում անհայտ անձի կողմից գնդակոծվել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկային խումբը:

«Արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում՝ Ստեփանակերտքաղաքում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական միացյալ պարեկության ուղղությամբ, զոհեր և վիրավորներ չկան։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը՝ Ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչները հետաքննություն են անցկացնում այս փաստի առնչությամբ», – հաղորդում է ՌԻԱ Նովոստիի պաշտպանական գերատեսչությունը։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս