ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրիգոր Լուսավորիչ փողոցի գետնանցումում կրկին թափթփված վիճակ է, ամենուր պարկեր են և վառված փայտեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն ահազանգ էր ստացել, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցի գետնանցումում կրկին թափթփված վիճակ է, ամենուր պարկեր են և վառված փայտեր։ ArmLur.am-ի տեսախցիկը տեղում ֆիքսեց, որ գետնանցումը շարունակում է մնալ անբարեկարգ վիճակում։ Մենք բազմիցս արձանագրել ենք այդ իրավիճակը։ Անցումից օգտվող քաղաքացիների մի մասն անտեղյակ էր։ Քաղաքացիների մի մասն էլ լավատեղյակ էր և նրանց հետ զրույցում պարզվեց, որ տարածքը երկու ամիս առաջ քիչ թե շատ սկսել են մաքրել, հետո վերջին 2 շաբաթվա ընթացքում աշխատանքները դադարել են։ Աշխատանքները կատարել են հնդիկները։

Այսինքն, Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանը նախընտրական շրջանում, աջակցելով ՔՊ-ական թիմին, փորձել է ամենաանբարեկարգ անցումն ընտրություններից առաջ մեկ-երկու ձայն ավել ստանալու համար վերանորոգել, սակայն աշխատանքները դադարել են քաղքապետի ընտրությունների անսպասելի շրջադարձերից հետո։ Աշխատանքները առժամանակ դադարեցվել են, երևի մինչև այն ժամանակ, երբ կկայանա ավագանու առաջին նիստը, և ըստ ArmLur.am-ի հենց իշխանական թեկնածուն էլ կանցնի և սրանից հետո կվերսկսվի քաղաքի կիսատ թողնված աշխատանքները։

էմմա Միքայելյան




Լրահոս