Էստոնիայի փախստականների խորհուրդը ներկայացուցչություն է բացել Երեւանում՝ Լեռնային Ղարաբաղից փախստականներին օգնություն ցուցաբերելու նպատակով։
Այս մասին հայտնում է Էստոնիայի պետական հեռուստառադիոընկերության ERR պորտալը։
«Պաշտոնական ներկայացուցչությունը հաջողությամբ գրանցվել է, մենք կարող ենք սկսել մարդասիրական օգնություն ցուցաբերել», – հաղորդագրության մեջ մեջբերում է օգնության խորհրդի ղեկավար Էերո Յանսոնի խոսքերը։
Նախատեսվում է ամենախոցելի իրավիճակներում հայտնված փախստականներին տրամադրել բազմաֆունկցիոնալ դրամական օգնություն։
Բացի այդ, պլանը ներառում է երկարաժամկետ կենսապահովման միջոցներ՝ դրամական սուբսիդիաներ գյուղատնտեսական նախաձեռնությունների համար և սուբսիդիաներ փոքր բիզնեսի զարգացման համար։