ԱՂՈԹՔ՝ Ի ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր, որի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայաստանի ու Սփյուռքի  բոլոր եկեղեցիներում հավարտ Սուրբ Պատարագի կկատարվի աղոթքի հատուկ կարգ։

 

Համազգային աղոթքի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից թեմեր կտարվեն սրբազան մասունքներ մեր ժողովրդի հոգեւոր մխիթարության եւ օրհնության համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ, Սրբազան Պատարագը կմատուցվի Սուրբ Տրդատի բաց խորանում ժամը 10:30-ին։ Այս առիթով դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար բաց խորանում կմնա մինչեւ Երեկոյան ժամերգությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է թեմերի եկեղեցիներ տարվող սրբազան մասունքների ցանկը՝

Արարատյան Հայրապետական թեմ (Երեւան)

Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի կտարվի Սուրբ Սարգսի մասունքակիր աջը։

Սուրբ Հովհաննես եկեղեցի կտարվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը։

Շիրակի թեմ

Գյումրու Սուրբ Նշան եկեղեցի կտարվի Սուրբ Խաչափայտի մասունքը։

Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցի կտարվի Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքը։

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կտարվի Գեւորգ զորավարի մասունքը։

Գուգարաց թեմ

Վանաձորի Սուրբ Նարեկացի եկեղեցի կտարվի Սուրբ Թովմաս առաքյալի մասունքը։

Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի կտարվի Սուրբ Վարվառա կույսի մասունքը։

Արմավիրի թեմ

Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի կտարվի Սուրբ Գայանե կույսի մասունքը։

Սյունյաց թեմ

Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցի կտարվի Սուրբ Թադեոս առաքյալի մասունքը։

Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կտարվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը։

Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եւ Քաջարանի  Վերին Հանդի Սուրբ Աստվածածին եկեղեցիներ կտարվեն Սուրբ Մատթեոս Ավետարանչի եւ Սուրբ Անդրեաս առաքյալի մասունքները։

Արագածոտնի թեմ

Օհանավանի Սուրբ Հովհաննես եկեղեցի կտարվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը։

Կոտայքի թեմ

Կեչառիսի վանական համալիր կտարվի Սուրբ Գեւորգ զորավարի մասունքը։

Հրազդանի Սուրբ Աստվածածին եկեղեցի կտարվի Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքը։

Գեղարքունյաց թեմ

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցի կտարվի Սուրբ Հռիփսիմե կույսի մասունքը։

Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցի կտարվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը։

Վայոց ձորի թեմ

Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի կտարվի Սուրբ Խաչափայտի մասունքը։

Տավուշի թեմ

Վարագավանք կտարվի Սուրբ Խաչափայտի մասունքը։

Արթիկի թեմ

Արթիկի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կտարվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը։

Մասյացոտնի թեմ

Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցի կտարվի Սուրբ Թադեոս առաքյալի մասունքը։

 

 

 

ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ՝ ԿԻԹԱՌՈՎ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ձեռքն է վերցրել դիվանագիտության սիրելի գործիքներից մեկը՝ իր կիթառը. գրել է AFP-ն։

Բլինքենը ցուցադրել է կիթառ նվագելու իր հմտությունները՝ գործի դնելով երաժշտական դիվանագիտության նոր նախաձեռնությունը, որի շրջանակում Միացյալ Նահանգները լավագույն արտիստներին կուղարկի այնպիսի երկրներ, ինչպիսին են Չինաստանը եւ Սաուդյան Արաբիան։

Պետդեպարտամենտի ընդունարանում ջազի աստղեր Հերբի Հենքոկի, Դեյվ Գրոուլի, ինչպես նաեւ ծագող աստղ Գեյլի ելույթից հետո Բլինքենն ինքն է բեմ բարձրացել։

Բլինքենը ռիթմ-կիթառով կատարել է բլյուզի լեգենդ Մադի Ուոթերսի Hoochie Coochie Man-ը։

Նոր նախաձեռնության շրջանակում Հենքոկը կմեկնի Հորդանան ջազ-դաշնակահար Դյուք Էլինգտոնին նվիրված միջոցառման շրջանակում, ինչպես նաեւ առաջին ուղեւորությունը կկատարի Սաուդյան Արաբիա։

Ֆիլադելֆիայի նվագախումբը կմեկնի Չինաստան նոյեմբերին, որպեսզի նշի այդ ասիական երկրում 1973թ. իր առաջին շրջագայության 50-ամյակը, որն այն ժամանակ գրեթե փակ էր աշխարհի համար։

«Մի քանի սերունդ ԱՄՆ դիվանագիտությունն աշխատել է, որպեսզի օգտագործի երաժշտության ուժը կամուրջներ գցելու եւ համագործակցության հաստատման համար ամերիկացիների եւ ամբողջ աշխարհի մարդկանց միջեւ»,- ասել է Բլինքենը։ «Պետք չէ պատմություն իմանալ, որպեսզի կապեք երաժշտության հետեւում գտնվող զգացումները, որովհետեւ երաժշտությունն իր էությամբ կապ է՝ արմատացած ընդհանուր մարդկության մեջ»,- ասել է նա։

 

 

 

ԿԱԴՐԵՐ ԵՆ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ 

Entertainment Weekly պարբերականը հրապարակել է «Նապոլեոն» կենսագրական ֆիլմի մի քանի նոր կադրեր: Դրանում գլխավոր դերը կատարել է «Օսկարի» դափնեկիր Խոակին Ֆենիքսը։

Ֆիլմը կպատմի Նապոլեոն Բոնապարտի՝ ֆրանսիական գահ բարձրանալու, կնոջ՝ Ժոզեֆինայի (Վանեսա Կիրբի) հետ նրա հարաբերությունների եւ 1812 թվականի պատերազմում կրած պարտության մասին:

Ֆիլմի ռեժիսորը Ռիդլի Սքոթն է։  Սցենարի վրա աշխատել է Դեւիդ Սկարպան։ «Նապոլեոնի» պրեմիերան ԱՄՆ-ում տեղի կունենա նոյեմբերի 22-ին, որից հետո ֆիլմը հասանելի կլինի Apple TV+սթրիմ ծառայությունում:

 

 

 

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ՝ ԱՌԱՋԱՏԱՐ

Պատմության մեջ առաջին անգամ կատալոնական «Ժիրոնան» գլխավորել է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը. հաղորդում է El Partidazo de COPE-ը։

7-րդ տուրում «Ժիրոնան»  2:1 հաշվով պարտության է մատնել «Վիլյառեալին» եւ ունի 19 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Ռեալը» վաստակել է 18 միավոր («Վիլյառեալ»  – «Ժիրոնա»՝ 1:2):

 

 

ՌՈՆԱԼԴՈՒԻ ՌԵԿՈՐԴԸ

Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը պրոֆեսիոնալ մակարդակում 1000 հանդիպում է ավարտել առանց պարտության. հաղորդում է Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS):

1000-րդ հանդիպումը եղել է ասիական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղը Իրանի «Պերսեպոլիսի» հետ։ «Ալ Նասրը» հաղթել էր 2:0 հաշվով։

Ռոնալդուն կարիերայի ընթացքում ունեցել է 776 հաղթական խաղ, 224 հանդիպում նրա մասնակցությամբ ավարտվել է ոչ-ոքի։

Ռոնալդուն «Ալ Նասր» է տեղափոխվել այս տարվա հունվարին։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025 թվական։

 

 

 

«ԻՆՏԵՐ»-Ը ԶԻՋԵՑ

Իտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի 6-րդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Սասուոլո»-ին:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ`  Միլանում կայացած խաղի մեկնարկային րոպեներին եւ առաջին կեսում, առհասարակ, «Ինտեր»-ը քիչ առավելություն ուներ, գրոհում էր, իսկ «Սասուոլո»-ն էլ շեշտը դրել էր հակագրոհների վրա: Առաջին կեսի վերջնամասում «Ինտեր»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Դյումֆրիսը:

Երկրորդ կեսի մեկնարկին` 54-րդ րոպեին, «Սասուոլոն»-ն հավասարեցրեց հաշվի տարբերությունը: Բարջամին դարձավ գոլի հեղինակ: 9 րոպե անց «Սասուոլոն»-ն արդեն առաջ անցավ հաշվի մեջ: Գնդակն իր ակտիվում գրանցեց Բերարդին:

«Ինտեր»-«Սասուլո»` 1:2:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 67-րդ րոպեին:

Այս տուրից հետո էլ «Ինտեր»-ը մնում է Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի առաջատարը: Թիմն ունի 15 միավոր:

 

 




Լրահոս