Ադրբեջանական «Ապա» լրատվական գործակալությունը հաստատում է, որ այսօր ձերբակալվել է Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը: Ըստ աղբյուրի՝ Հարությունյանին տեղափոխում են Բաքու:
Գործակալությունը այսօր նաև հայտնել էր, որ ձերբակալվել և Բաքու են տեղափոխվել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, ԱԺ գործող նախագահ Դավիթ Իշխանյանը։
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են նաև Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նրանց հետագայում կալանավորել են ու քրգործեր հարուցել նրանց դեմ։
Սեպտեմբերի 30-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանում կալանավորվել է նաև Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։