ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեծամորի ատոմակայանը փակելու անհիմն պահանջը․ ինչ են հայտարարել Թուրքիան ու Ադրբեջանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիեննայում օրեր առաջ տեղի է ունեցել ՄԱԳԱՏԷ–ի (Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության) ամենամյա 67-րդ նստաշրջանը։ Նստաշրջանի ընթացքում ադրբեջանական և թուրքական կողմի ներկայացուցիչները պահանջներ են ներկայացրել Հայաստանի ատոմակայանի տեխնիկական վիճակը վերանայելու վերաբերյալ։

Նրանք մասնավորապես նշել են․ «Մեծամորի ԱԷԿ–ը կառուցված է բարձր սեյսմիկ գոտում՝ հին տեխնոլոգիայիով և վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար, ինչի առնչությամբ ադրբեջանական կողմը ՄԱԳԱՏԷ–ին խնդրում է առանձնակի ուշադրություն դարձնել դրա հետագա շահագործման նպատակահարմարությանը»։

Հիշեցնենք նաև՝ օրեր առաջ թուրքական լրատվամիջոցները հայտնում էին, որ քաղաքացինեը դիմել են Թուրքիայի խորհրդարան Մեծամորի ԱԷԿ–ի կողմից ստեղծվող ռիսկերի դեմ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով։

Հավելենք նաև, որ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) նախկին գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին 2022 թվականի հոկտեմբերի 5-ին Մեծամորի ատոմակայան այցի ժամանակ դրական է գնահատել Մեծամորի ատոմային էլեկտրակայանում կատարված անվտանգային բարեփոխումները։

Մասնավորապես նշել է․ «Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա, և Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ցածր ածխածնային էներգիան մատակարարել ապահով և անվտանգ կերպով։ Որախ եմ տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները, տպավորված եմ դրա նվիրված անձնակազմի հանձնառությամբ»։

Ատոմակայանի բնականոն գործունեությունը կարող է խաթարվել ոչ միայն թուրքական և ադրբեջանական կողմի ճնշումների պատճառով, այլ նաև Հայաստանի և Ռուսաստանի լարված հարաբերությունների պատճառով: Այս լարված իրավիճակում Ադրբեջանն ու Թուքիան փորձում են ճնշումներ գործադրել և Հայաստանի անկարող իշխանությունների միջոցով երկրում իրավիճակ փոխել։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս