Ադրբեջանն անընդունելի է համարում Հայաստանին զինելու Ֆրանսիայի փորձերը: Նշենք, որ երեկ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել էր, որ Փարիզը համաձայն է պայմանագիր կնքել Երևանին՝ ռազմական տեխնիկա տրամադրելու վերաբերյալ։
«Արձանագրեցինք, որ Փարիզը փորձում է ամեն գնով զինել Հայաստանին, որպեսզի նորից ներքաշի ագրեսիայի և ռազմական արկածախնդրության մեջ։ Սակայն Ֆրանսիայի համար պետք է պարզ լինի, որ այդ ջանքերն ու մեր տարածաշրջանին միջամտելու՝ իր պատմական փորձերը կձախողվեն», – նշված է հաղորդագրության մեջ: