Պեսկովը հաստատել է․ Բաքվի գործողությունից առաջ Ռուսաստանը քննարկում է ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Politico թերթի հրապարակումը՝ Արցախում իրադարձություններից առաջ ԱՄՆ, ԵՄ և ՌԴ պաշտոնյաների հանդիպման մասին։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ շփումներ եղել են, բայց դրանք այն բանակցությունները չեն, որոնք նշված են եղել հրապարակման մեջ։

Ավելի վաղ Politico թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները ադրբեջանական օպերացիայի մեկնարկից երկու օր առաջ հանդիպում են անցկացրել Թուրքիայում՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցը։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս