Հոկտեմբերի 5-ը ուսուցչի տոնն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր աշխարհի ավելի քան 100 երկրում, այդ թվում` նաև Հայաստանում, նշում են Ուսուցչի համաշխարհային օրը (World Teachers’ Day):
1994թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հոկտեմբերի 5-ը հռչակվել է ուսուցչի և ամբողջ կրթական ոլորտում աշխատողների մասնագիտական օր:
Ուսուցչի օրը նշելու համար պատմական նախապայման հանդիսացավ 1966թ-ի հոկտեմբերի 5-ին Փարիզում ուսուցիչների կարգավիճակի մասին Հատուկ միջկառավարական կոնֆերանսը («Հատուկ միջկառավարական կոնֆերանս ուսուցչի կարգավիճակի մասին»): Կոնֆերանսի արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները ստորագրեցին «Ուսուցչի կարգավիճակի վերաբերյալ հանձնարարականները» փաստաթուղթը:

Առաջին անգամ ուսուցչի տոնը նշվել է 1994թ.-ի հոկտեմբերի 5-ին, և մինչ այժմ, ամեն տարի, անփոփոխ, տոնը նշում են հոկտեմբերի 5-ին, թեև որոշ երկրներում տոնը փոփոխական է: Կարևորն այն է, որ տոնը չհամընկնի հյուսիսային կիսագնդում աշնանային, իսկ հարավային կիսագնդում` գարնանային արձակուրդներին: Ռուսատանը 1994թ-ից սկսած Ուսուցչի օրը նշում է միջազգային օրացույցով հոկտեմբերի 5-ին: Նախկինում այս մասնագիտական տոնը նշվել է հոկտեմբերի առաջին կիրակի օրը: Ուսուցչի տոնը հոկտեմբերի առաջին կիրակին նշել են նաև Բելարուսի Հանրապետությունը, Ղազախստանը, Ղրղզստանը, Լատվիան, Ուկրաինան, ինչպես նաև Հայաստանը: 2011թ-ից Հայաստանում ուսուցչի օրը պաշտոնապես նշվում է հոկտեմբերի 5-ին (2001 թվականի հունիսի 24-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացումը կատարվել է 2010թ.-ի հոկտեմբերի 5-ին, ՀՕ-134-Ն):
2002թ-ին Ուսուցիչների միջազգային օրվա պատվին Կանադայում թողարկվեց նամականիշ:




Լրահոս