ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո ռուս պաշտոնյաները հանդես են եկել մեղադրական ուղերձներով. միջազգային տեսաշար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի կատարած ուսումնասիրություններով՝ Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո ռուս պաշտոնյաները մեղադրական ուղերձներով են հանդես գալիս, մասնավորապես՝ նշելով որ Հռոմի ստատուտի վավերացումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հանդես է եկել հայտարարությամբ, մասնավորապե՝ս նշելով, որ Հայաստանում կայացվում են որոշումներ, որոնք ունեն համազգային նշանակություն ոչ միայն այսօր, այլև ազգի պատմության համատեքստում, իշխանությունները կայացնում են այդ որոշումները՝ չհիմնվելով հասարակական կարծիքի վրա: Վերջին իրադարձությունների հետ կապված Մարիա Զախարովան Եվրամիությանը մեղադրել է Հայաստանին դավաճանելու հարցում, մասնավորապես՝ նշելով, որ վերջին իրադարձությունները հստակ ցույց տվեցին, որ եվրոպացի դիտորդները որդեգրել են ամենաստոր դիրքորոշումը, նրանք սկզբում զբաղված էին Հայաստանին ուղղված հորդորներով ու խոստումներով և պարզապես պաշտոնական Երևանին գցեցին այլ ծուղակ, իսկ հետո դարձան լուռ վկաներ, թե ինչպես է զարգացել իրավիճակը»։

ԱՄՆ–ի Պետդեպի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է. «Թեև Ռուսաստանի կողմից կա բացասական վերաբերմունք ՀՀ կայացրած այդ որոշման վերաբերյալ, սակայն մենք հարգում ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անկախությունը և Հռոմի ստատուտին միանալու յուրաքանչյուր երկրի իրավունքը»:

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության ընդունումը Ռուսաստանից հեռու մնալու ընդհանուր միտումի մի մասն է:

«Այս գործողությունը, ցավոք, տեղավորվում է վերջերս ձևավորված միտումի մեջ: Երևանից մենք տեսնում ենք ավելի շատ ցուցադրական քայլեր, որոնք ուղղված են Ռուսաստանից հեռու մնալուն»։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս