Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը, Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հավաքի շրջանակներում պատասխանելով լրագրողների հարցերին, խոսել է գագաթնաժողովի քննարկելիք հարցերից, այդ թվում՝ Հայաաստանից․
«Հայաստանի թեման այսօր կարևոր տեղ է ունենալու մեր հանդիպմանը։ Ես այսօր հանդիպելու եմ Հայաստանի վարչապետին։ Մենք աջակցում ենք Հայաստանին, աջակցում երկրի հումանիտար կարիքների լուծմանը, որի համար արդեն ուղղել ենք 5,2 մլն եվրո։ Ես Նիկոլ Փաշինյանին կհայտնեմ, որ մենք կրկնապատկելու ենք այն՝ հասցնելով 10,4 մլն եվրոյի։ Մենք նաև ուղղակի բյուջետային օգնություն կտրամադրենք՝ 15 մլն եվրոյի չափով։
Կքննարկենք, թե էլ ինչ կարող ենք անել՝ աջակցելու Հայաստանին այս դժվարին իրավիճակում», – հայտարարել է Ֆոն դեր Լեյենը։