![](https://armlur.am/wp-content/uploads/2023/10/IMG_20231005_172506_094.jpg)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Եվրոպական քաղաքական ընկերակցության պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Մեր առաջին հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետի հետ կենտրոնացել ենք Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի վրա։ Ուկրաինան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ և երկրների հետ բարեկամական հարաբերություններով։ Քննարկել ենք նաև մեր երկկողմ համագործակցությունը և միջտարածաշրջանային տնտեսական նախագծերը»,- նշել է Զելենսկին: