Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխված և մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժում ստացող անձանց վերաբերյալ:
Ըստ այդմ՝ նրանց թիվը կազմում է 319-ը: Նրանցից 117-ի վիճակը գնահատվում է ծանր, 14-ը՝ ծայրահեղ ծանր: Կա նաև դրական դինամիկա, և բուժառուների մի մասը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բաժանմունքներ, կան նաև դուրս գրված անձինք: Վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 5 երեխա, 3 երեխա վիճակի լավացման հետևանքով տեղափոխվել է բաժանմունք, 1 նորածին դուրս է գրվել: