Դերասան Գևորգ Գրիգորյանը վթարի է ենթարկվել։ Այդ մասին Գևորգը հայտնեց իր ֆեյսբուքյան էջում.
«Քանի Շամշյան չենք ընկել ես ասեմ, բոլորս ողջ ենք», – գրել էր դերասանը։
Չնայած դերասանի հումորային ու սարկաստիկ գրառմանը նկարից երևում է, որ մեքենան ջարդոնի է վերածվել։
ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ ավտովթարը տեղի է ունեցել Շիրակի մարզ մեկնելու ճանապարհին։ Դերասանը ընկերոջ հետ արցախահայությանը օգնություն է ցանկացել տանել։ Մեքենան բեռնված է եղել նախատեսվածից շատ, անիվը չի դիմացել, պայթել է, մեքենան էլ անկառավարելի դառնալով՝ գլորվել ճանապարհից ներքև։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գևորգը այլ մեքենայով ընկերոջը տեղափոխել է հիվանդանոց, որտեղ ախտորոշել են սալջարդ, կողոսկրի կոտրվածք։
ArmLur.am-ը կապ հաստատեց դերասանի հետ՝ պարզելու, թե ինչես է հիմա նա.
«Ես լավ եմ, ինձ հետ ամեն բան կարգին է։ Ընկերս էլ ոտքի վրա է, շնորհակալություն»։
Մարիամ Ղազարյան