“Ժողովուրդ” օրաթերթի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ պաշտոնաթող գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը նախորդ շաբաթ գնացել է ՀՀ նախագահի նստավայր եւ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Մինչ այդ եւ հանդիպումից հետո հատկապես Սարոյանի թիմակիցներն ակտիվորեն քննարկում են, որ առաջիկայում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ է նշանակվելու Սեյրան Սարոյանը, եւ որ իշխանական վերնախավում արդեն կայացվել է այդ որոշումը: Հայտնի է, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի պաշտոնանկության մասին պարբերաբար լուրեր են պտտվում: Երբ “Ժողովուրդ”-ը փորձեց հետաքրքրվել, թե ինչքանով է ռեալ Սարոյանի ԳՇ պետ դառնալու հեռանկարը, ինքը` Ս.Սարոյանը, հարցը լսելուց հետո զարմացավ, որ այդ թեմայի վերաբերյալ իրեն հարց է տրվում, ապա հորդորեց հեռու մնալ բանակի մասին գրելուց: Հիշեցնենք, որ Սարոյանը Գագիկ Ծառուկյանի եւ Մուրադ Գուլոյանի երեխաների հարսանիքի քավորն է:
Ժողովուրդ. Սեյրան Սարոյանը կփոխարինի Յուրի Խաչատուրովին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ