Թերթը գրում է .”Վովա Գասպարյանի` ոստիկանություն տեղափոխվելուց հետո համակարգից դուրս եկած որոշ անձինք պատրաստվում են ապաստանել նախագահականում, Մեզ հասած տեղեկություններով՝ ”Զվարթնոց” օդանավակայանի անվտանգության ծառայության պետ, ”Շերիֆ” մականունով Կարեն Բաբայանը հնարավոր է` նշանակվի նախագահի վերահսկողության ծառայության պետի տեղակալ: Հիշեցնենք, որ Գասպարյանի նշանակվելուց ժամեր անց Շերիֆն ազատման զեկուցագիր գրեց՝ ժամանակին Գասպարյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Իսկ նախագահական տեղափոխվելու համար, ըստ մեր տեղեկությունների, միջնորդում է Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը, որը մտերիմ հարաբերություններ ունի Բաբայանների ընտանիքի հետ”:
Հրապարակ. Շերիֆը կնշանակվի նախագահի վերահսկողության ծառայության պետի տեղակա՞լ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ