ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ ուշագրավ դեպք է եղել Գյումրի քաղաքի Թումանյան հասցեում գտնվող ավտովերանորոգման կետում։ 23-ամյա երիտասարդն ավտովերանորոգման կետում դանակահարել է 36-ամյա տղամարդուն, որին վերանորոգման կետի աշխատակիցները տեղափոխել են հիվանդանոց։ Պարզվել է, որ դանակահարված տղամարդը ավտոփականագործ է, իսկ նրան դանակահարողը մեքենա ներկող։ Իսկ ի՞նչն է եղել դանակահարության պատճառը։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ պարզվել է, որ ավտոփականագործը կոնկրետ ժամկետ է տվել մեքենան վերանորոգելու համար, սակայն նշված ժամկետում մեքենան չի վերանորոգվել ու սկսվել է վիճաբանություն, ինչից հետո դանակահարություն է տեղի ունեցել։ Դանակահարողը դեպքից հետո դիմել է փախուստի։ Նրան փնտրում են իրավապահները։
Քնար Մանուկյան