ՀՀ վարչաետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Գրանադայում հանդիպել են Բելառուսի ընդդիմության առաջնորդի հետ։
Այս մասին տեղեկանում ենք ընդդիմադիր առաջնորդի՝ «X»-ի միկրոբլոգում արված գրառումից։
Սվետլանա Տիխոնովսկայան Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ոտքի վրա ունեցած զրույցի ընթացքում ցավակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
«Ես համաձայն եմ, որ բանակցությունները պետք է բերեն երկար սպասված և կայուն խաղաղություն տարածաշրջանում», -նշել է Տիխոնովսկայան: