Դոլարի աճի պատճառները և հետևանքները. ինչ սպասել առաջիկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է` ինչու և ինչպես փոփոխվեց դոլարի փախարժեքը Հայաստանում։

 

Սկզբում սկսենք նրանից, որ դոլարը տարեսկզբից մինչև սեպտեմբեր` կապված համաշխարհային շուկայի փոփոխությունների հետ, պարբերաբար ենթարկվել է փոփոխության։ Կապված նաև ռուս-ուկրաինական երկարատև պատերազմի հետևանքների հետ, դոլարի փոխարժեքը նվազել էր`հասնելով 350 դրամի։ 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը կրկին ռազմական գործողություններ սկսեց Հայաստանի դեմ, շուկայում իրավիճակը կրկին նույնն էր։ Դոլարի փոխարժեքն այս անգամ բարձրանալով հասել էր 480 դրամի։

Վերջին օրերին ևս դոլարը արժևորվում է`պայմանավորված անվտանգային և քաղաքական անորոշությամբ։ Տնտեսագետները կարծում են, որ այս իրավիճակը բացասական հետևանքներ է ունենալու։

Գրաֆիկում ներկայացրել ենք 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 6-ն ընկած ժամանակահատվածում դոլարի կրած փոփոխությունները։ Կարող եք տեսնել, որ հոկտեմբերի 1-ին վերոնշյալ կայուն անկումը պահպանվել է, սակայն Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի պատճառով,. ֆինանսական մեծ ներհոսքի հետևանքով դոլարը սկսեց կտրուկ բարձրանալ։ Հոկտեմբերի 3-ին այն 407 դրամից կտրուկ դարձավ 413 դրամ։ Հայ ռուսական հարաբերությունների լարումից հետո կտրուկ աճ նկատվեց նաև ռուբլու շրջանում։

Հոկտեմբերի 3-ին արձանագրվեց դոլարի ամենաբարձր շեմը՝ 435 դրամ։ Հենց այդ օրը, Ազգային Ժողովը վավերացրեց Հռոմի ստատուտը, որից առաջ Հայաստանի հասցեին Ռուսաստանի կողմից սպառնալիքներ էին հնչում, զգուշանալու և անսպասելիին սպասելու վերաբերյալ։ Թանկացումներ սկսեցին և՛ սննդամթերքի շրջանում, և՛ վառելիքի։ Երկու օր տևած խառնաշփոթից և արտաքին ազդեցություններից հետո դոլարը սկսեց կայունանալ։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ դոլարի հետ կապված նման իրավիճակներ եղել են նաև 44-օրյա պատերազմից հետո, 2022 թվականի սեպտեմբերի ռազմական գործողությունների ժամանակ և հիմա։

«Երբ Հայաստանի սահմաններին անվտանգային խնդիրը լարվում է, մեզ մոտ դրամի կտրուկ արժեզրկում է գրանցվում։ Սա արդեն օրինաչափություն է դարձել Հայաստանի պարագայում։  Կենտրոնական բանկը մինչև հիմա փորձում էր չմիջամտել, սպասում էր մինչև 430 դրամի շեմը հատեր և միջամտեց։ ԿԲ-ն դոլար մտցրեց տնտեսության մեջ՝ կայունացնելով դրամի արժեզրկումը։»

Այս իրավիճակի պատճառով շատերը կորցրեցին լուրջ գումարներ, իսկ դոլարային փոխարժեքով վարկ վճարողները կրկնակի տուժեցին։

Էմմա Միքայելյան




Լրահոս