Շաբաթական 1000 դոլարի վարձատրություն. որ վարչական շրջաններում են տեղադրվել թմրանյութերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Յուրա Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել:

Նա 2023թ. մայիս ամսվա ընթացքում իր տելեգրամյան էջին ստացել է շաբաթական 1000 ԱՄՆ դոլար աշխատավարձով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված աշխատանքի վերաբերյալ գովազդային հայտարարություն, ինչից հետո կապ է հաստատել քրեական վարույթի նախաքննությամբ չպարզված «Միխայիլ» անվամբ օգտատիրոջ:

Օգտատիրոջ հետ կապ հաստատելուց հետո Յուրա Մալխասյանը և նա պայմանավորվել են, որ նա Օգտատիրոջ մատնանշած վայրերից կվերցնի Օգտատիրոջը պատկանող թմրամիջոցով համալրված փաթեթները և նյութական շահ ստանալու ակնկալիքով, մասնավորապես յուրաքանչյուր փաթեթ թմրամիջոցը 4-5 ԱՄՆ դոլլար վարձատրության դիմաց տեղադրելով Երևան քաղաքի տարբեր վայրերում և Օգտատիրոջն ուղարկելով արդեն իսկ տեղադրված փաթեթների գտնվելու վայրերի լուսանկարները, մի խումբ անձանց միջև ձեռք բերված նախնական պայմանավորվածությամբ շահադիտական դրդումներով ապօրինի կիրացնեն դրանք։

Վերոնշյալ պայմանավորվածություններն իրագործելու համար նա խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, այն է՝ չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառություն իրականացնելու՝ թմրամիջոց արտադրելու, պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, տարածելու, գովազդելու կամ դրանք իրացնելու թույլտվություն, ի կատարումն միմյանց միջև ձեռք բերված նախնական պայմանավորվածության 2023թ. հունիսի 22-ին, գնացել է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող գերեզմանոց, որտեղ Օգտատիրոջ կողմից ուղարկված կոորդինատային տվյալների և լուսանկարների հիման վրա գտել է նրա կողմից գերեզմանոցում տեղադրված «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերը, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018թ. հունիսի 27-ին ընդունված թիվ 707-Ն որոշման N1 հավելվածով նախատեսված a-PVP տեսակի թմրամիջոց։ Վերցնելով թմրամիջոցը՝ նա ապօրինի տեղափոխել է այն Երևանի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի 8-րդ շենքի իր 26-րդ բնակարան, որտեղ թմրամիջոցի որոշ մասը փաթեթավորել է 40 առանձին փաթեթներում, իսկ որոշ մասը թողել առանց փաթեթավորելու՝ 2 անգույն զիպ փականով փաթեթում։

Այնուհետև Նշված փաթեթներից 15 հատը 2023թ. հունիսի 27-ին տեղադրել է Քանաքեռ-Զեյթուն, 5 հատը՝ Նորք-Մարաշ վարչական շրջանների տարբեր վայրերում, իսկ ընդհանուր առանձնապես խոշոր չափի՝ 14,67 գրամ քաշով (0.41 + 0,45 + 0,4 + 0,45 + 0,48 + 0,48+0,44+0,48+0,47 +0,41 +0,9 +0,95 +0,93 +0,9+0,93 + 0,98 +0,93 +0,9 +0,89 +0,94 + 0,77 + 0,18) a-PVP տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 22 փաթեթները մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շահադիտական դրդումներով հետագայում ապօրինի իրացնելու նպատակով ապօրինի պահել է իր մոտ, որոնք էլ հայտնաբերվել և վերցվել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից 2023 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 23:15-ին Երևան քաղաքի Բադալ Մուրադյան-Թևոսյան-Գայի պողոտա հատվածում նրա ձերբակալվելուց, ապա ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին տեղափոխվելուց հետո նրա անձնական խուզարկության արդյունքում:

Ք.Մ.




Լրահոս