![](https://armlur.am/wp-content/uploads/2023/10/651fc79a45353651fc79a453541696581530651fc79a45351651fc79a45352.jpg)
Մեկնարկել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազպաշի այցն Ադրբեջան։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, իրանցի նախարարին Կովսականի (Զանգիլանի) օդանավակայանում դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Մեհրդադ Բազրպաշը ծանոթացել է Զանգիլանի օդանավակայանում ստեղծված պայմաններին։ Այցի շրջանակներում նախատեսվում է նաև այցելություն Աղբանդայի մայրուղու վրա գտնվող կամուրջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նոր ծրագրեր կապված ճանապարհների կառուցման ընթացքի հետ:
Օֆելյա Հովհաննիսյան