Երեկ Իսպանական Գրանադայում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ հանդիպում։
Քառակողմ հանդիպումն ավարտվեց համատեղ հայտարարությամբ, որում նշվում էր` կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29․800 քառ․ կմ) և Ադրբեջանի (86․600 քառ․ կմ) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։
Իշխանականները պնդում էին, որ սա հղթանակ էր Հայաստանի համար, մինչդեռ՝ ընդդիմադրներն էլ պնդում են, թե այսպիսով Ադրբեջանին են անցնելու նաև անկլավները:
ArmLur.am-ը զրուցել է սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ՝ պարզելու՝ ի վերջո ի՞նչ կատարվեց երեկ Գրանադայում, ի՞նչ հայտարարություն է ընդունվել:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում
Քրիստինա Մուշեղյան