Պատգամավորների միջև միջադեպի հետքերով. տուժողը նիստի չի գնացել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստը վերջապես հոտեմբերի 3-ին կայացել է, սակայն գործով տուժող՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դատարան չի գնացել, ու նիստը կայացել է առանց տուժողի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատական նիստը կողմերի համաձայնությամբ առանց տուժողի շարունակվել է, քանի որ ներկա է եղել նրա ներկայացուցիչը, սակայն այստեղ հարցը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վերաբերմունքն է դատական համակարգի նկատմամբ։ Այսպես իրավաբան հանձնաժողովի նախագահն իր վերաբերմունքն արտահայտում է երրորդ իշխանության՝ իրավաբանության նկատմամբ: Դատական համակարգում դժգոհ են, թե իշխանական երեսփոխանը վեր է դասում իրեն եւ դատարան չի ներկայանում:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ այս գործով դատական նիստերը չէին կայանում, քանի որ պաշտպաններն առաջին նիստի օրը չէին ներկայացել դատարան՝ նշելով, որ աշխատանքային ծանրաբեռնվածություն ունեն: Արդյունքում Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանը հերթական նիստն էր նշանակել հունիսի 26-ին, բայց էլի նիստը չէր կայացել: Նկատենք, որ չնայած դատապաշտպանները չէին ներկայանում, բայց մեղադրյալ պատգամավոր Մհեր Սահակյանը բոլոր նշանակված նիստերին անձամբ նրկայացել էր դատարան:

Հիշեցնենք, որ ս.թ. մարտի 31-ին Մհեր Սահակյանը Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում վիճաբանել էր Վլադիմիր Վարդանյանի հետ, երբ նա պարծեցել էր, թե՝ ոնց ուզեմ, կխոսեմ, ապա բռունցքով հարվածել էր ՔՊ պատգամավորի ձախ հոնքին:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս