77 հազար արցախցի ՀՀ մարզերում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախից բռնի տեղահանված 100 հազար 632 քաղաքացիներից 77 հազար 776-ը գտնվում են ՀՀ տարբեր մարզերում։ Այս մասին «Հումանիտար կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Ըստ բաշխվածության՝ պատկերը հետևյալն է.

Արագածոտնում՝ 4119,

Արարատում՝ 19 հազար 54,

Արմավիրում՝ 8149,

Գեղարքունիքում՝ 4939,

Լոռիում՝ 4695,

Կոտայքում՝ 22 հազար 350,

Շիրակում՝ 3529,

Սյունիքում՝ 5436,

Վայոց Ձորում՝ 2310,

Տավուշում՝ 3195։

Նա հայտնել է, որ շուրջ 58 հազար անձի տեղաբաշխումն իրականացվել է պետական աջակցության միջոցներով։




Լրահոս