Կալանք է դրվել ոչ թե Հրապարակի հաշվի, այլ գույքի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Նախօրեին մենք Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից ստացել էինք “Հրապարակի” դրամական միջոցների վրա կալանք դնելու մասին որոշումը”,- գրում է “Հրապարակը”: Հիշեցնենք, որ խոսքը փաստաբան Արթուր Գրիգորյանի հայցի մասին է, որը թերթի հոդվածներից մեկի տակ ընթերցողների թողած մեկնաբանությունների համար դատի է տվել պարբերականին և 18 միլիոն դրամ պահանջել: Իսկ որպես հայցի ապահովման միջոց` առաջարկել էր արգելանք դնել ոչ միայն դրամական միջոցների վրա, այլև գույքի ու այս վեճի հետ կապված տեղեկություններ հաղորդելու իրավունքի:”Դատարանի որոշումն ստանալուն պես մենք միջնորդություն էինք ներկայացրել հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին: Հիմնավորումն այն էր, որ նման արգելանքը կխոչընդոտի մեր գործունեությանը և կկասեցնի թերթի տպագրությունը: Հետևություն էինք արել, որ սա ուղղված է խոսքի ազատության դեմ: Դատարանը պարտավոր էր եռօրյա ժամկետում քննել այս միջնորդությունը: Երեկ դատավոր Գ.Խանդալյանն այդ հարցով նիստ էր նշանակել և, քննելով մեր միջնորդությունը, նոր որոշում կայացրեց: Ոչ թե վերացրեց հայցի ապահովման միջոցը, այլ ձևափոխեց` դրամական միջոցների վրա դրված արգելանքով, ինչը գոնե չի վտանգի թերթի հետագա տպագրությունը”,- գրում է թերթը: 




Լրահոս