Իսրայելում կյանքից զրկվածների թիվը անցնում է 700-ը. պատանդների և վիրավորների հստակ տվյալներ դեռ չկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀԱՄԱՍ»-ը տեղեկություն է տարածել, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծության արդյունքում չորս իսրայելցի պատանդ է սպանվել։

Այս մասին Telegram-ի իր միկրոբլոգում հայտնել է «ՀԱՄԱՍ»-ի Իզեդին ալ Գասամ բրիգադների մամուլի քարտուղար Աբու Օբեյդան։

«Այսօր օկուպանտների կողմից Գազայի հատվածի ռմբակոծության հետևանքով սպանվել են թշնամու չորս գերիներ և  մոջահեդ Հասամը», – ասել է նա հրապարակման մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավային շրջանի վրա «ՀԱՄԱՍ»-ի հարձակման արդյունքում ավելի քան 700 մարդ է զոհվել, ավելի քան 140 իսրայելցի պատանդ է վերցվել «ՀԱՄԱՍ»-ի զինյալների կողմից։

Պատանդների թվում կան զինվորականներ, ինչպես նաև քաղաքացիական անձինք՝ կանայք, երեխաներ և ծերեր։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս