«Հանրային ձայն» կուսակցությունը կմասնակցի՞ ավագանու նիստին․ մեկնաբանում է փոխնախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրային ձայն» կուսակցությունը դեռ որոշում չունի՝ մասնակցելու՞ է վաղը կայանալիք քաղաքապետի ընտրության հարցով ավագանու նիստին, թե՞ ոչ:

ArmLur.am-ին այս մասին հայտնեց կուսակցության փոխնախագահ Վահան Ավագյանը:

Հիշեցնենք, որ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը և «Հանրային ձայն»-ը հայտարարել են, որ չեն մասնակցելու նիստին, որպեսզի քվորում չապահովեն և նիստը տապալվի:

Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է լինելու ավագանու 33 անդամի ներկայություն: ՔՊ-ն և «Հանրապետությունը» միասին ունեն 32 մանդատ: Այսպիսով, եթե «Հանրային ձայն»-ից մեկ հոգի էլ ներկա լինի, ապա քվորում կլինի և նիստը կկայանա:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս