Լուսանկարը՝ համացանցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բեյրութում բողոքի ակցիա է եղել՝ ի պաշտպանություն արցախցիների։ Նրանք պահանջում են հարգել արցախցիների իրավունքները։

Նրանք վառել են Ադրբեջանի դրոշը, քարեր նետել Ադրբեջանի դեսպանատան դիմաց։ Ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել եւ ցրել ակցիան։

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս ներկայացնել անասնաբուժասանիտարական փորձաքննության ծանուցում:

Հայաստան Մինասյան (59 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Անասնաբուժասանիտարական փորձաքննություն» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված պետական տուրքը եւ պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը ծանուցման հետ միաժամանակ ներկայացնել լիազոր մարմին:

«Անասնաբուժասանիտարական փորձաքննություն» ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառումը, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումն ու դադարեցումը, ինչպես նաեւ ծանուցման ենթակա գործունեության իրականացման հետ կապված բոլոր հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի` «Անասնաբուժասանիտարական փորձաքննություն» գործունեության իրականացման համար տարեկան պետական տուրքը կազմում է`

– իրավաբանական անձինք` 50.000 ՀՀ դրամ,

– ֆիզիկական անձինք` 10.000 ՀՀ դրամ:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ինչպես են պարզաբանում դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների ծառայողական քննությունները:

Լուսինե  Սարիբեկյան (28 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Կազմակերպությունում մասնագիտական հիվանդությունների եւ դժբախտ դեպքերի պատճառները պարզելու նպատակով անցկացվում է ծառայողական քննություն: Մասնագիտական հիվանդությունները եւ դժբախտ դեպքերը ենթակա են պարտադիր հաշվառման գործատուի կողմից: Մասնագիտական հիվանդությունների եւ դժբախտ դեպքերի հաշվառման եւ ծառայողական քննության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տուժողը կամ նրա ներկայացուցիչը սահմանված կարգով կարող է մասնակցել աշխատանքի ժամանակ դժբախտ դեպքի կամ մասնագիտական հիվանդության ծառայողական քննությանը, իրավունք ունի ծանոթանալու դժբախտ դեպքի կամ մասնագիտական հիվանդության ծառայողական քննության նյութերին, ստանալ դժբախտ դեպքի կամ մասնագիտական հիվանդության ծառայողական քննության ակտը, իսկ ակտին համաձայն չլինելու դեպքում ծառայողական քննության արդյունքները կարող են բողոքարկել վարչական եւ (կամ) դատական կարգով:

 

 




Լրահոս