Սասուն Խաչատրյանի եղբայրը նոր պաշտոն կունենա. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ Դավիթ Խաչատուրյանի նշանակումը կարծես թե սարերի ետեւում չէ։ Հիշեցնենք․ նրան պատրաստվում էին ԲԴԽ-ից տեղափոխել Վճռաբեկ դատարան՝ քրեական պալատ։ ԱԺ-ն առաջիկայում պետք է դատավոր ընտրի, եւ առաջադրված երեք թեկնածուներից մեկը Դավիթ Խաչատուրյանն է, ով 2021-ից ԲԴԽ անդամ է եւ հավակնում էր ԲԴԽ նախագահի պաշտոնին, սակայն վերեւներից «դաբրո» չստացավ, քանի որ ԲԴԽ գործուղվեց Կարեն Անդրեասյանը։ Ըստ մեր աղբյուրների՝ շուրջ 2 տարի Անդրեասյանի ու Խաչատուրյանի միջեւ լարված հարաբերություններ են, եւ պարբերաբար լուրեր են տարածվում, որ նա ազատման դիմում է գրելու։

Նշենք, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի թափուր պաշտոնի համար մյուս երկու թեկնածուներն են փաստաբան Անահիտ Հակոբյանը եւ Երեւանի առաջին ատյանի դատավոր Մանվել Շահվերդյանը։ Սրանք ձեւական առաջադրումներ են՝ օրենքը պահանջում է առնվազն 3 թեկնածուի առաջադրում, մյուս երկուսին համակարգում անվանում են պրավադնիկներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս