ArmLur.am-ը տևական ժամանակ է, ինչ բնակիչներից բողոքներ է ստանում, որ շատ վարձատուներ, վարձակալից պահանջում են ազատել բնակարանը, եթե չի կարող ավել վճարել, իսկ որպես պատճառ նշում են, որ բնակարանը պետք է տրամադրեն Արցախից տեղահանված մեր հայրեննակիցներին: Նրանք, ովքեր օրենքով են շարժվում բնականաբար նման հարցերից խուսափում են, սակայն մասնագետները նույնպես փաստում են, որ Հայաստանում դեռ չկան այնպիսի մեխանիզմներ, որոնք կարող են վերահսկել նման դեպքերը:Վարձատունների մեծ մասը բնակարանը հանձնում է վարձակալին առանց պայմանագրի կնքման, իսկ բանավոր համաձայնության գալը արդյունավետ չէ, այլ կերպ ասած չի կարող երաշխիք հանդիսանալ:
ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Վարդուհի Սարգսյանի հետ, հասկանալու համար, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել, գուցե առաջին պատճառը պետության անգործությունն է:
«Եթե վարձակալը որոշել է իր բնակարանը նման իրավիճակում շատ բարձր արժեքով տրամադրել, քանի որ պետությունը այս մասով դեռևս որևէ հստակ մեխանիզմ չի մշակել, իրավական տեսանկյունից ոչինչ ասել չենք կարող, բայց հարցը եթե դիտարկենք բարոյական տեսանկյունից, ապա Արցախից տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ նման արարքը անընդունելի է»:
Մանրամասները ՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Օֆելյա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան